Your address will show here +12 34 56 78
Ապրանքների առաքում

 

Հաճախորդի կողմից հայտը ստանալուց 24 ժամվա ընթացքում առաքման ծառայությունը/դիլերը կապնվում է հաճախորդի հետ և ձևակերպում վերջնական պատվեր:

Հաճախորդի կողմից սխալ և/կամ չգործող կոնտակտային հեռախոսահամար թողնելու դեպքում, ինչպես նաև թողնված կոնտակտային հեռախոսահամարին 2 օրից ավել չպատասխանելու դեպքում հայտը համարվում է անվավեր: Հայտն անվավեր ճանաչվելու դեպքում հաճախորդը կարող է գրանցել նոր հայտ:

Ապրանքը կարող է առաքվել առաքման ծառայության/դիլերի միջոցով Պատվերում նշված Գնորդի հասցեով:  

Առաքումն անվճար է:

 

Ապրանքների առաքման ժամկետը Երևանում՝ պատվերի ձևակերպման ամսաթվից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Ապրանքների առաքման ժամկետը ՀՀ շրջաններում.

ՀՀ շրջանների քաղաքային համայնքներ՝ պատվերի ձևակերպման ամսաթվից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ շրջանների գյուղական համայնքներ՝ պատվերի ձևակերպման ամսաթվից տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք կամ արտասահման առաքում չի իրականացվում:

 

Գնորդը կարող է օգտվել նաև ապրանքների էքսպրես առաքման ծառայությունից: Ապրանքների էքսպրես առաքման արժեքն է՝

Երևանում՝ 500 ՀՀ դրամ,

ՀՀ շրջանների քաղաքային համայնքներում ՝ 1500 ՀՀ դրամ,

ՀՀ շրջանների գյուղական համայնքներում – 2500 ՀՀ դրամ,

Ապրանքների առաքման ժամկետը վճարովի էքսպրես ծառայության միջոցով.

Երևանում՝ պատվերի ձևակերպման ամսաթվից 1 աշխատանքային օրվա ընթացքում,

ՀՀ շրջանների քաղաքային համայնքներում ՝ պատվերի ձևակերպման ամսաթվից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ շրջանների գյուղական համայնքներում՝ պատվերի ձևակերպման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Առաքումն իրականացվում է շաբաթվա յուրաքանչյուր օր 10:00-ից մինչև 21:00 ներառյալ: Առաքման հստակ ժամը համաձայնեցվում է Գնորդի և Դիլերի հետ միասին հեռախոսով, որը նշված է Պատվերում:

 

Դիլերը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պահպանվի առաքման ամսաթվն ու ժամը, որը համաձայնեցված է Գնորդի հետ Պատվերով, սակայն հնարավոր են առաքման ուշացումներ անկախատեսելի հանգամանքների բերումով, որոնք Դիլերի մեղքով չեն տեղի ունեցել:

 

Դիլերի կողմից ապրանքի առաքման դեպքում այն հանձնվում է Գնորդին կամ անձին, որը Պատվերում նշված է որպես ստացող:

Ապրանքի հանձնման ժամանակ Դիլերը իրավունք ունի Գնորդից պահանջել ներկայացնել Գնորդի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև պահանջել նշել ձևակերպված Պատվերի վավերապայմանները (պատվերի համարը, և այլն): Վաճառողը երաշխավորում է Գնորդի անձնական տեղեկատվության գաղտնիությունը ու պաշտպանությունը  (տե՛ս սույն Պայմանների Կետ 7 ):

Ապրանքի հանձնման պահին Դիլերը ցուցադրում է Գնորդին Ապրանքի արտաքին տեսքն ու լրակազմությունը: Գնորդը Ապրանքի ստացման պահին ստանում է Ապրանքի փաստաթղթերի փաթեթ՝ 

  • Առքուվաճառքի պայմանագիր (եթե կիրառելի է),
  • Ապառիկի պայմանագիր և դրան կից այլ փաստաթղթեր, որոնք գործածվում են ապառիկ գնման ընթացակարգերում (այն դեպքում, եթե Գնորդի կողմից ընտրվել է ապառիկ գնման տարբերակը):
  • Փաստաթուղթ, որը հաստատում է վճարումը ՀՀ օրենսդրության համաձայն: Բոլոր տպագիր նյութերը, որոնք մտնում են առաքման լրակազմի մեջ:
  • Երաշխիքային կտրոն (այն դեպքում, եթե այն նախատեսված է):

Գնորդը իր ստորագրությամբ հաստատում է Դիլերի կողմից ներկայացված փաստաթղթում, որ չունի Ապրանքի արտաքին տեսքի և լրակազմության վերաբերյալ որևէ գանգատ: Գնորդի կողմից Ապրանքի ընդունումից հետո, Դիլերը չի ընդունում ապրանքի արտաքին տեսքի և լրակազմության վերաբերյալ որևէ գանգատ:

 

Ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը փոխանցվում է Գնորդին Ապրանքը նրան փոխանցելու և Գնորդի կողմից Պատվերի առաքումը հաստատող փաստաթղթերը ստորագրելու պահին:

 

Եթե Գնորդը պատվիրել է  «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից տրամադրվող Կապի ծառայություններ, Բաժանորդի հետ կնքվում է կապի ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագիր:

 

Վճարման պայմանները

 

Կանխիկ ձեռքբերում

Վճարումը կատարվում է Գնորդի կողմից Դիլերի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահին: Վճարումը կատարվում է ՀՀ դրամով կանխիկ դրամական միջոցներով պատվիրված Ապրանքի արժեքի ողջ չափով: Ապրանքը ենթակա չէ Գնորդին փոխանցման այն դեպքում,  վերջինիս կողմից վճարումից հրաժարվելու կամ Ապրանքի առաքման պահին Գնորդի մոտ պատվիրված Ապրանքի ողջ արժեքի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում:

 

Այն դեպքում, եթե ապրանքը առաքվում է վճարովի էքսպրես առաքման ծառայության միջոցով Գնորդը Ապրանքի ամբողջ արժեքի հետ մեկտեղ վճարում է նաև էքսպրես առաքման ծառայության արժեքը սույն Կանոններով սահմանված չափով: 

 

Ապառիկ ձեռքբերում

Գնորդը կարող է ապրանքի գնման համար ընտրել «Ապառիկ ձեռքբերում» տարբերակը: Տվյալ դեպքում Դիլերի կողմից և Գնորդի թույլատվությամբ կատարվում է հարցում գործընկեր Բանկին` Գնորդի հետ ապառիկ գործարքի թույլատվության վերաբերյալ: Գործընկեր Բանկի կողմից դրական պատասխանի դեպքում Դիլերը տեղեկացնում է այդ մասին Գնորդին և վերջինի հետ համաձայնեցնում առաքման ժամկետներն ու պայմանները սույն Կանոնների շրջանակներում: Վճարումը կատարվում է Գնորդի կողմից Դիլերի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած, գործընկեր Բանկի սահմանած Վճարման գրաֆիկի համաձայն: Վճարումը կատարվում է գործընկեր Բանկի և Գնորդի միջև կնքվող պայմանագրի և դրան կից մարման գրաֆիկի համաձայն: Ապրանքը Գնորդին փոխանցվում է իրեն հարմար վայրում,  վերջինիս կողմից գործընկեր Բանկի հետ ապառիկի պայմանագրի և դրան կից փաստաթղթերի փաթեթի ամբողջական ստորագրման դեպքում:

 

Այն դեպքում, եթե ապրանքը առաքվում է վճարովի էքսպրես առաքման ծառայության միջոցով Գնորդը Ապրանքի տրամադրման ժամանակ կանխիկ վճարում է էքսպրես առաքման ծառայության արժեքը սույն Կանոններով սահմանված չափով: