Your address will show here +12 34 56 78

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ


Կարո՞ղ եմ միանալ Quatro ծառայությունների փաթեթին իմ գործող Beeline բջջային համարով։
Այո՛, կարող եք միանալ գործող համարով և՛ որպես Quatro հիմնական, և՛ որպես լրացուցիչ հեռախոսահամար: Հեռախոսահամարները պետք է լինեն միևնույն անձի անունով:


Ինչպե՞ս միանալ Quatro SIM-ին
Quatro ծառայությունների փաթեթներին կարելի է միանալ՝ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ կամ թողնել հայտ beeline.am կայքում: (https://beeline.am/customers/fixed/online_form)


Արդյոք անհրաժեշտ է սարքավորման կարգավորում հեռուստատեսությունը դիտելու համար
Ո՛չ, պարզապես անհրաժեշտ է միացնել TV ընդունիչը Ինտերնետին կամ բեռնել BeeTV հավելվածը (Samsung Smart TV դեպքում) և վայելել BeeTV-ով հեռուստադիտումը


Ինչպե՞ս միացնել BeeTV ծառայությունը Samsung Smart TV հեռուստացույցի վրա
Անհրաժեշտ է բեռնել BeeTV հավելվածը “Samsung Apps” բաժնից հեռուստացույցի մենյուից և մուտքագրել Quatro մուտքանունն ու գաղտնաբառը:


Ի՞նչպես կատարել Quatro ծառայությունների փաթեթի դիմաց վճարում
Անհրաժեշտ է լիցքավորել Quatro բջջային հեռախոսահամարը տերմինալների, օնլայն վճարման միջոցով կամ Beeline սպասարկման գրասենյակներում:


Ի՞նչ ժամկետով են հասանելի լրացուցիչ քարտերի անվճար ծառայությունները
Անվճար ծառայությունները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս փաթեթի դիմաց ամսական վճարումը կատարելու դեպքում, և ակտիվ են այնքան ժամանակ, որքան ակտիվ է փաթեթի հիմնական հեռախոսահամարը


Ինչպե՞ս կարող եմ օգտագործել լրացուցիչ քարտերը
Լրացուցիչ քարտերը կանխավճարային են, կարող եք լիցքավորել և ակտիվացնել փաթեթին հասանելի ցանկացած ծառայություն:


Ի՞նչ է նշանակում հեռուստատեսության դիտում 3 սարքավորումներով
Միանալով Quatro ծառայությունների փաթեթներից որևէ մեկին՝ Դուք կարող եք հեռուստատեսեություն դիտել ինչպես TV ընդունիչով այնպես էլ սմարթֆոնով կամ պլանշետով:


Ի՞նչ է նշանակում “առանց բջջային ինտերնետի տարիֆիկացման”
Quatro Best և Quatro Max փաթեթներում ընդգրկված հեռախոսահամարների սարքերով BeeTV հավելվածով հեռուստատեսության դիտումը չի սպառում փաթեթի ՄԲ կամ հաշվեկշռի գումարը:


Ի՞նչ է նշանակում “Ինտերնետ, որը Չի՛ անջատվում”
Ֆիքսված Ինտերնետ ծառայությունը շարունակում է գործել նույնիսկ, եթե չեք հասցրել վճարել փաթեթի անջատումից հետո: Ինտերնետի արագությունը նվազում է մինչև 256 Կբիթ/վրկ և գործում է մինչև հերթական վճարումը:


Ու՞մ կարող եմ դիմել փաթեթի հետ կապված հարցերի կամ խնդիրների առաջացման դեպքում
Ձեր հարցերն ու խնդիրները կարող եք ուղղել՝ զանգահարելով 8070 հեռախոսահամարին կամ գրելով Beeline Armenia մեր ֆեյսբուքյան էջին:


Ինչպե՞ս ակտիվացնել BeeTV ծառայությունը բջջային հեռախոսահամարների վրա
BeeTV ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ բջջային հեռախոսից հավաքելով *818# հրահանգը: Ստացած մուտքանունն ու գաղտնաբառը անհրաժեշտ է մուտքագրել BeeTV բջջային հավելվածի համապատասխան դաշտերում:


Ինչպե՞ս վերականգնել BeeTV գաղտնաբառը
BeeTV ծառայության մուտքանունն ու գաղտնաբառը կարող եք վերականգնել՝ բջջային հեռախոսից հավաքելով *812# հրահանգը:


Ինչպե՞ս ստուգել փաթեթի մնացորդն ու ժամկետը
Փաթեթի մնացորդը կարող եք ստուգել՝ բջջային հեռախոսից հավաքելով *113# հրահանգը